Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում

Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում
31.01.2014 | 12:51

«Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ կայացած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։
Պետական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Չեխիայի կառուցողական դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Անդրադառնալով նոյեմբերին Վիեննայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երկամյա ընդմիջումից հետո հանդիպմանը եւ հետո մեկնարկած բանակցություններին՝ Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ «Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը»:
Հայաստանի նախագահը նշել է, որ իր չեխ պաշտոնակիցն էլ համակարծիք է, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ